Թուրքիայի ցեղասպան  դիմագիծը

Թուրքիայի ցեղասպան դիմագիծը

Նվաճողական  քաղաքականության  արդյունքում ձևավորված  արհեստածին  Թուրքիան  կազմավորման  առաջին  իսկ  օրվանից  վարում  Է ցեղասպան  քաղաքականություն: Բնաջնջելով  տարածաշրջանի  ազգերին,  զավթելով  նրանց  պատմական  հայրենիքը  և  ոչնչացնելով  ու յուրացնելով համաշխարհային քաղաքակրթության արժեք  հանդիսացող  հարուստ  մշակութային  ժառանգությունը: Այդ  ցեղասպան  քաղաքականությունից զերծ  չմնաց  նաև  հայ  ժողովուրդը: Պետական  մակարդակով /տարբեր  փուլերով/ սկսվեց  իրագործվել   Հայոց   ցեղասպանությունը՝  էթնիկական  բնաջնջման  ենթարկելով  և  զավթելով   մեր  հայրենքի  զգալի  մասը, դրան  զուգահեռ  յուրացնելով  և  ոչնչացնելով  հազարամյակների  ընթացքում  ստեղծված  հարուստ  մշակութային  ժառանգությունը:

107 տարի առաջ իրկանացվեց  մարդկության  պատմության  ամենադաժան  ցեղասպանությունն ու  20-րդ  դարի   առաջին  ռազմական  հանցագործությունը, որին  զոհ  գնացին  1,5 միլիոն  մեր  հայրենակիցները, այդ թվում՝  ժամանակի  նշանավոր  մտավորականները:Այն, որ  Հայոց  ցեղասպանությունն  ամենայն մանրամասնությամբ  կազմակերպվել  և  իրականցվել  է պետական  մակարդակով, փաստ է, որի  առնչությամբ  առկա  են  հազարավոր  անհերքելի  ապացույցներ, որոնց մի մասին  կարող եք  ծանոթանալ  մեր  հեղինակած  «Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում.  փաստեր ընդդեմ կեղծիքի» վերտառությամբ հոդվածում/https://aga-tribunal.info/hovik-avanesov_24-04-2020/?fbclid=IwAR040fu5B40NhMDv4ZK_jXP2XNcsR8xa0wwtAYg8NGMCoKJdqCXbTG9vgxU/ 

           Թուրքիայի  ցեղասպան  և զավթողական  քաղաքականության  արդյունքում  1918 թվականին աշխարհի  քաղաքական  քարտեզի վրա  հայտնվեց  Ադրբեջան  արհետսատածին կազմավորումը: Հայոց  ցեղասպանությունն  արժանի  իրավական  ու  քաղաքական  գնահատական  չստացավ,  ինչը  ձևավորեց  անպատժելիության  մթնոլորտ՝ պարարտ  հող  նախապատրաստելով  հետագա  ցեղասպան, էթնիկական  զտումների  և  պետական  ահաբեկչական  քաղաքականության համար: Այդ քաղաքականությանը  մենք  ականատես  եղանք  բազմիցս: Հիշենք վերոնշյալ  երկու  արհեստածին  կազմավորումների  կողմից  Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Շուշիում, Օղակ  ահաբեկչական գործողությունների ընթացքում, Մարաղայում  և  այլ  բնակավայրերում իրականացված վայրագությունները: Թուրք-ադրբեջանական  տանդեմին  հայ  ժողովուրդը  դիմակայեց  ազգային-  ազատագրական  պայքարով՝  հայկական  պատմական  տարածքների  մի  հատվածի վրա  վերականգնելով  հայկական պետականությունը:Վերոհիշյալ  ցեղասպանական  գործողություների  համար ո՛չ  Թուրքիան, ո´չ  էլ Ադրբեջանը  պատասխանատվության  չենթարկվեցին:  Ավելին,  կազմակերպիչներն ու իրականացնողները,  ինչպես 107 տարի  առաջ,  այնպես էլ հիմա, այս  երկու ցեղասպան  պետություններն են: Այդ  անպատժելիության  հետևանքը  2020 թվականին Արցախի  դեմ  սանձազերծված  լայնածավալ պատերազմն էր՝ միջազգային վարձկան  ահաբեկիչների ներգրավվածությամբ, որի  ընթացքում  Թուրքիան  և  Ադրբեջանն   իրականացրին  բազմաթիվ  ռազմական  հանցագործություններ՝ շարունակելով իրենց ցեղասպան  ձեռագիրը: Այդ ագրեսիայի հետևանքով բռնազավթվեց  Արցախի Հանրապետության  տարածքի շուրջ 75 տոկոսը, իսկ այնտեղ  գնվող  հարուստ  մշակութային  ժառանգության  մի  զգալի հատվածն  ոչնչացվեց  և  յուրացվեց,  իսկ  մնացածը գտնվում  է  վտանգի  տակ:

                Ինչպես  107 տարի  առաջ, այնպես էլ  այժմ  ո՛չ Թուրքիայի, ո´չ   էլ Ադրբեջանի  ձեռագիրը չի  փոխվել, ցավոք, չի էլ փոխվելու: Ասվածի   վառ  ապացույցն  ամենօրյա  պարբերականությամբ  իրականացվող  հոգեբանական  ահաբեկչությունն   ու  խաղաղ  բնակչության  և  քաղաքացիական  ենթակառուցվածքների  թիրախավորումն  է: Այս  համատեքստում  խոսել խաղաղության  մասին առնվազը  միամտություն է:

      Թուրքիայի  և  Ադրբեջանի  ցեղասպան  քաղաքականթյանը  դիմակայելու համար  անհրաժեշտ է համախմբավծություն և  պայքար՝  հանուն  բռնազավթված  հայկական տարածքների  ազատագրման, միայն  այդ  պարագայում  կլինի լիակատար խաղաղություն:

Կովկասագիտության կենտրոնի ղեկավար՝  Հովիկ Ավանեսով

Կիսվել այս էջով`