Սեպտեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել առաջինկուրսեցիների ավանդական երդմնակալության արարողությունը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանը, պրոռեկտոր Ղ.Մ.Բաբայանը, ԱՀ գիտության, կրթության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Ռ.Ա.Օսիպյանը և այլք:
Արարողության ընթացքում հնչել է ՄՄՀ հիմնը, որից հետո առաջին կուրսեցիները հանդիսավոր երդում են տվել:
Պաշտոնական մասը ավարտվել է ուսանողական գրքույկների հանձնմամբ և, իհարկե, բոլոր ժամանակների ուսանողական «Գաուդեամուս» հիմնով:
Տոնի ավարտին ելույթ է ունեցել ՄՄՀ Ուսանողական խորհուրդը: