ԴԻՄՈՐԴ 2020

ԴԻՄՈՐԴ 2020

Հարգելի՛ դիմորդներ, Մեծ ուսուցչապետի՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող համալսարանն իր դռներն է բացում Ձեր առաջ՝ հաստատելով, որ Դուք կդառնաք աշխատաշուկայի պահանջներին համահունչ շրջանավարտներ:

Ի հիշեցում.

Առկա բաժնի դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25ից մինչև հունիսի 10-ը, ժամը 18:00՝ միասնական քննության համար գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Ի գիտություն միասնական քննությամբ ՄՄՀ ընդունված ուսանողներին՝ համալսարանում կան անվճար տեղեր բոլոր մասնագիտություններում:

Հեռակա ուսուցմամբ դիմորդների համար բուհը սահմանում է փուլային ժամանակացույց:

ա/ Զորակոչվող դիմորդների փաստաթղթերի ընդունումը կազմակերպել հունիսի 20-ից 30-ը, քննությունները կազմակերպել հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
բ/ Հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերի ընդունումը և քննությունները հաստատել հետևյալ ժամանակացույցով.

Առաջին փուլ – Փաստաթղթերի ընդունում հուլիսի 1-20-ը, քննության օրերը հուլիսի 22-ին և 23-ին:

Երկրորդ փուլ – Փաստաթղթերի ընդունում հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 17, քննության օրերը՝ օգոստոսի 19-ին և 20-ին:

Երրորդ փուլ – Փաստաթղթերի ընդունում օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 20-ը, քննությունների օրերը՝ սեպտեմբերի 22ին և 23-ին:

ՄՄՀ֊ում հեռակա ուսուցմամբ դիմորդները դիմում֊ հայտերը կարող են ներկայացնել ընդունող հանձնաժողովին ինչպես տեղում՝ ՄՄՀ֊ում, այնպես և առցանց։

Տեղեկությունների համար դիմել՝

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝
Առուշանյան Իվետտա Իվանի

Հեռ.` 047 949197, 047 951062

Կիսվել այս էջով`