«ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» դասընթացի ընդունելություն

«ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» դասընթացի ընդունելություն

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հայտարարում են « Դերասանի վարպետություն» դասընթացի ընդունելություն:
 
Դասընթացի տևողությունը 10 ամիս է: Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա աշխատել թատրոնում և հեռուստատեսությունում:Դասընթացի տևողությունը 10 ամիս է: Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա աշխատել թատրոնում և հեռուստատեսությունում:
Դիմորդը պետք է օժտված լինի վառ ստեղծագործական երևակայությամբ և բեմական արտահայտչաձևերի բազմերանգությամբ:
 
Մեծ նշանակություն ունեն դիմորդի դերասանական և երաժշտական, ինչպես նաև կազմակերպչական ունակությունները, ինքնուրույն մտածելակերպը:
 
Դիմորդը պետք է հանձնի հետևյալ քննությունները.
 
* 1-ին քննություն – Բեմական խոսք (արտասանում է գրական տարբեր ժանրերի ստեղծագործություններ` բանաստեղծություն, առակ, հատված արձակ գործից կամ որևէ մենախոսություն), երգ՝ իր ընտրությամբ:
* 2-րդ քննություն – Էտյուդ (ներկայացնում է կյանքից վերցրած մի փոքր դրվագ` համապատասխան վերաբերմունքով), պար՝ իր ընտրությամբ:
 
Դասընթացին կարող են մասնակցել միջնակարգ և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 20 մասնակիցներին:
 
Դասավանդման լեզուն՝ հայերեն:
Դասընթացը վճարովի է:
Դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են 2022 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ:
 
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ (097) 28-11-31:
 
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`