Հունվարի 15-ին Արցախի Հանրային Հեռուստատեսության «Դեմ առ Դեմ» հաղորդաշարի հյուրն էր ՄՄՀ դասախոս, «Կովկասագիտության կենտրոն»-ի ղեկավար Նելլի Բաղդասարյանը: Արտաքին և անվտանգային հարցերի շուրջ դեմ առ դեմ ձևաչափում քննարկել են՝
ԱՀ անվտանգային և արտաքին խնդիրները,
գերիների վերադարձի խնդրում դիվանագիտական ռեսուրսի չգործադրման և հակամարտության կարգավորմանը տնտեսական ընթացք տալու վտանգների հարցերը,
հասարակության տագնապների հարցերը,
Ադրբեջանի՝ հետպատերազմյան շրջանում սպառազինության ծավալների հարցերը,
ամերիկյան և եվրոպական մի շարք ընկերությունների կողմից թուրքական ԱԹՍ-ների և հրթիռային համակարգերի դետալների մատակարարման պայմանագրերի չեղարկման մասին հարցերը,
ուսանողական լսարանի հետ կատարվելիք աշխատանքների մասին հարցերը: