Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գրադարանը կարևոր ստորաբաժանումներից է, որն ուսումնական և գիտական գործընթացներն ապահովում է գրականությամբ և տեղեկատվությամբ: Գրադարանը միտված է բարձրացնել ընթերցողների գիտական մակարդակը ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական բազմաբնույթ ու բազմաբովանդակ հարցերում: Գրադարանն աշխատում է բուհի կանոնադրության համապատասխան:
Գրադարանի աշխատանքային գործունեության գերագույն նպատակը բարձրակարգ և որակով սպասարկումն է՝ ելնելով եղած հնարավորություններից: Այս ոլորտում առաջնայինը ուսումնական գործընթացի և համալսարանի գիտական կյանքի հետ մշտական կապի ապահովումն է, որը պահանջում է լայնածավալ և հետևողական աշխատանքներ:
Գիտական գրադարանը հիմնադրվել է 2001 թվականին:
Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 29433 միավոր, որից 12 792 զուտ գրքեր են, 2208 բրոշյուրներ և ամսագրեր, 14433 միավորը էլեկտրոնային գրքեր են: Գրադարանային ֆոնդը համալրվում է մասնագիտական գրականությամբ: Ավելի հարուստ ներկայացված է գեղարվեստական գրականության ֆոնդը, որտեղ ներառված են 19-20-րդ դարերի հայկական, ռուսական, եվրոպական դասականների լավագույն հրատարակչությունները: Գրադարանային հավաքածուն լրացնում են անգլերեն, գերամաներեն, պարսկերեն ուսումնական գրականությունը, ինչպես նաև բազմաթիվ հանրագիտարաններ, բառարաններ, ուղեցույցներ, տեղեկատուներ: Գրդարանային ֆոնդը անընդհատ համալրվում է բուհի, ինպես նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող նվիրատվությունների միջոցներով ձեռք բերվող գրականությամբ: Առկա են գիտական և հասարակական-քաղաքական ամսագրերի տարեկան բաժանորդագրություններ:
Ընդհանուր ֆոնդը ըստ լեզուների /զուտ գրքերը/.
Հայերեն՝ 6.388
Ռուսերեն և օտար լեզուներով՝ 6.372
Զուտ գրքերը /12.792/ դասավորված են գրադարանային մատենագիտական դասակարգման աղյուսակների հանաձայն, ըստ որի.
Հասարակական-քաղաքական գրականություն – 3242
Բնագիտական, բժշկական գիտություններ – 560
Տեխնիկա: Տեխնիկական գիտություններ – 159
Գյուղատնտեսություն, անտառատնտեսություն – 5
Գիտություն, մշակույթ, լուսավորություն – 997
Արվեստ և սպորտ – 245
Բանասիրական գիտություններ – 2380
Գեղարվեստական գրականություն – 3668
Մատենագիտական ձեռնարկներ, Տեղեկատու հրատարակ. – 1536

Առուստամյան Լ.Ե.
Գրադարանի վարիչ

Ղուլյան Կ.Վ
Գրադարանավար