«Բաց դռների օր» ՄՄՀ-ում

«Բաց դռների օր» ՄՄՀ-ում

Մարտի 27-ին և ապրիլի 3-ին՝ ժամը 14:00-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել «Բաց դռների օր» միջոցառմանը: Ձեզ սպասվում է ծանոթություն համալսարանի գործունեությանը, ուսումնական պլաններին և մասնագիտություններին: Ինչպես նաև Դուք կկարողանաք անցնել մասնագիտացման թեստ, ստանալ խորհրդատվություն մասնագետից, մասնակցել համալսարանի առաջատար դասախոսների՝ պատմության, գրականության, կառավարման վերաբերյալ դասախոսություններին, մասնակցել լեզուների, տեղեկատվական համակարգերի, քրեագիտության գործնական պարապմունքներին:

Կիսվել այս էջով`