Բանակի օրվա կապակցությամբ ՄՄՀ ուսանողները այցելել են N զորամաս
Այսօր՝ հունվարի 28-ին, նշվում է Հայոց Բանակի օրը։
Մեսրոպ Մաշտոց համալսարանը տարիներ շարունակ տարբեր ծրագրերի շրջանակում այս օրը այցելում է N զորամաս։
Այս տարի Ուսանողական խորհուրդը՝ դիմելով հասարակական սեկտորների ներկայացուցիչներին, Ստեփանակերտում գործող խանութների ցանցերին և իհարկե անհատներին սկսեց նվերների հավաքագրում դիրքապահ զինվորների համար։
Բավականին կարճ ժամանակահատվածում մեր միասնության շնորհիվ կարողացանք մեր զինվորների համար հավաքագրել այն ամենը, ինչն իրենց անհրաժեշտ է։
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»,- ասել է Եղիշե Չարենցը:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր անտարբեր չանցան և աջակցեցին մեր նախաձեռնությանը։
Իսկ մեր զինվորներին մաղթում ենք քաջ առողջություն և բարի ծառայություն։
Աստված պահապան բոլորիս։