Բաբայան Ղարիբ Միքայելի

Բաբայան Ղարիբ Միքայելի

ՄՄՀ պրոռեկտոր, Փիլիսոփա և իրավաբան, փիլիսոփայության գիտությունների թեկնածու, ՄՄՀ պրոֆեսոր, հեղինակ ավելի քան 60 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական մշակումների` հրատարակված Ռուսաստանում, Ուկրաինայում, Հնդկաստանում, Հայաստանում և ԼՂՀ-ում, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի, Ռուսական համալսարանի ռազմավարական հետազոտությունների, տեղեկատվավերլուծական կենտրոնի փորձագիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ:

«Քաղաքակրթություն և մարդ» գիտակրթական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ (Ռուսաստան, ք. Սարատով): Գիտական աշխատանքների և արտաքին հարաբերությունների գծով ՄՄՀ պրոռեկտոր, կովկասագիտության կենտրոնի հիմնադիր և ղեկավար, «Caucaso–caspica» (Հայ-Ռուսական Համալսարան, ք. Երևան) գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում գործում է երկու գիտահետազոտական կենտրոն՝ IT –ի տեխնոլոգիաների կենտրոն և Կովկասագիտության կենտրոն: Անցկացվում են ամենամյա միջազգային գիտաժողովներ տարածաշրջանային և համաշխարհային արդի խնդիրների վերաբերյալ:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ունի կնքած պայմանագրեր Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար բուհերի հետ: Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից գիտնականներ են ժամանում ՄՄՀ՝ դասախոսություններ կարդալու, դասընթացների և հատուկ դասընթացների անցկացման, ՄՄՀ միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար: Մեր գիտնականները ելույթ են ունենում Հայաստանում և Ռուսաստանում որպես փորձագետներ, մասնակցում են այդ երկրների միջազգային գիտական ֆորումներին: Մեսրոպ Մաշտոց Համալսարանը միակ բուհն է Արցախում, որ պատրաստում է կովկասագետներ:

Կիսվել այս էջով`