Առցանց քննարկում՝ «Արցախը տեղեկատվական պատերազմում: Ինչպե՞ս կարող ենք օգնել»
Առցանց քննարկում՝ «Արցախը տեղեկատվական պատերազմում: Ինչպե՞ս կարող ենք օգնել»
2020 թվականի մայիսի 30-ին «Խաչմերուկ» հասարակական կազմակերպության նախագծի շրջանակներում կայացավ առցանց քննարկում Zoom-ում «Արցախը տեղեկատվական պատերազմում: Ինչպե՞ս կարող ենք օգնել» թեմայով: ՄՄՀ «Կովկասագիտության կենտրոնի» գիտաշխատող Հովիկ Ավանեսովը նշել է մի քանի ոլորտներ, որոնց ուղղությամբ աշխատում է • Ադրբեջանի ռազմական հռետորաբանության իրավական ասպեկտները • Հայաստանի շրջափակման թուրքա-ադրբեջանական քաղաքականությունը • Ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին իրավական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները