Աշխարհի մի մասն այսօր խոսում է Դոնբասում Ուկրաինայի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների մասին, մյուս հատվածը՝ նույն գործողությունների մեջ մեղադրում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի նկատմամբ: Փոխարենը քչերն են խոսում 34 տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կազմակերպած ցեղասպանական գործողությունների մասին, առավել քչերը՝ պահանջում հանցագործին պատասխանատվության կանչել:
Սումգայիթյան ջարդերը սկսվեցին փետրվարի 27-ին: Շարունակվեցին երեք օր: Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ վերհիշել են մանրամասները, զուգահեռներ անցկացրել մերօրյա զարգացումների հետ: