«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը շարունակում է «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ»

«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը շարունակում է «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ»

Սիրելի՛ ուսանողներ, բաց մի թողեք ձեր ուսման վարձավճարը փոխհատուցելու լավագույն հնարավորությունը, քանի որ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը շարունակում է «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

Ընդհանուր տեղեկատվություն.

  • Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին կարող են մասնակցել ԱՐԵԳԱԿ Ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:
  • Ընտրությունն իրականացվելուէ մրցույթային կարգով:
  • Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 16-ը:

Դիմել կարող են.

 ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ-ի այն վարկառուները, որոնք.

  • Ծրագրին դիմելու պահին ունեն վարկ կազմակերպությունից,
  • Ունեն ՀՀ եւ ԼՂՀ պետական կամ մասնավոր ԲՈՒՀ-ում առնվազն մեկ կիսամյակ ավարտած ուսանող:

Նախորդ փուլերի մասնակիցները կարող են կրկին դիմել:

Ծրագրի մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել այս հղումով՝

https://www.aregak.am/study-programs, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՄՔՈՐ-ի աշխատակիցներին՝ /091/ 215825, /099/ 161878 հեռախոսահամարներով:

Կիսվել այս էջով`