ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄՄՀ Կովկասագիտության Կենտրոնի Զարգացման Հայեցակարգ 

Կենտրոնի Առաքելությունը: 

  • Կովկասագիտության կենտրոնը Մեսրոպ Մաշտոց համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է և կոչված է, որպես գիտահետազոտական կենտրոն, նպաստել «Կովկասագիտության» մասնագիտության ուսանողների և մագիստրանտների որակյալ պատրաստմանը: 
  • Կենտրոնն օգնում է էլեկտրոնային գրադարանի և ՄՄՀ գրադարանային ֆոնդի ձևավորմանը կովկասագիտական և քաղաքագիտական թեմաներով Կովկասագիտության բաժնի ուսանողների համար: 
  • Կենտրոնը ձևավորում է գիտահետազոտական աշխատանքների թեմատիկա՝ կուրսային աշխատանքներ, դիպլոմային աշխատանքներ և Կովկասագիտության բաժնի ուսանողների համար ապագա մագիստրոսական աշխատանքներ գրելու համար: 
  • Կենտրոնը կազմակերպում է Կովկասագիտության բաժնի ուսանողների հանդիպումը քաղաքագետների, պատմաբանների, կովկասագետների, արևելագետների և հասարակական գործիչների հետ, Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների, ծանոթության և շփման, քննարկումների, դասախոսությունների ու համագործակցության այլ ձևաչափերի համար: 
  • Կենտրոնն աջակցում է Արցախի, Հայաստանի և տարածաշրջանի զարգացման առավել արդիական խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովների կլոր սեղանների կազմակերպմանը: 
  • ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը Տարածաշրջանային բուհերի և տարածաշրջանային այլ գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ պատրաստում և հրատարակում է ռեգիոնալ թեմաներով ժողովածուներ: 
  • Ներկայումս տեղի է ունենում ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի կառույցի կայացումը, որը պայմանավորված է Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական հետազոտման անհրաժեշտությամբ և դրանց ազդեցությամբ Արցախի ու Հայաստանի վրա: (ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի կառուցվածքը կցվում է) 

Կենտրոնի զարգացման հեռանկարում նախատեսվում է հետևյալ աշխատանքները առաջիկա 5 տարիների համար: 

  • Անցած 3 տարիների ընթացքում արդեն կատարված աշխատանքի հիման վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ուսանողների և ապագա մագիստրոսների գիտահետազոտական աշխատանքներին կովկասյան և ռգիոնի զարգացման ժամանակակից հիմնախնդիրներին; 
  • Անհրաժեշտ է պատրաստել մագիստրոսական ուսումնական ծրագիր Կովկասագիտություն մասնագիտության համար; 
  • Անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ադրբեջաներենի և պարսկերենի ուսումնասիրման բլոկը ։ Անհրաժեշտ է նաև ավելի շատ գիտահետազոտական թեմատիկաներ հատկացնել Ադրբեջանի և Իրանի խնդիրների ուսումնասիրությանը ՝ Արցախի և Հայաստանի վրա դրանց ազդեցության համատեքստում ։ 
  • Անհրաժեշտ է հետագայում ևս զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի գիտահետազոտական և վերլուծական կենտրոնների հետ ։ 
  • Կենտրոնը հետագայում ևս կաջակցի Արցախի, Հայաստանի զարգացման առավել հրատապ խնդիրների շուրջ միջազգային գիտաժողովների, կլոր սեղանների կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ընդհանուր հետազոտությունների անցկացմանը: 

Հիմնական դրույթներ 

  1. Մեսրոպ Մաշտոց Համալսարանի  (այսուհետ՝ Համալսարան)  Կովկասագիտության կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոնգիտական հետազոտություններ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում է:
  2. Կենտրոնը ստեղծվում է ռեկտորի կողմիցԿենտրոնի ղեկավարը և աշխատողները նշանակվում են ռեկտորի հրամանով: 
  3. Կենտրոնն իր գործունեությամբ ղեկավարվում է Համալսարանի կանոնադրությամբգիտական խորհրդի որոշումներովռեկտորի հրամաններով և սույն կանոնակարգովինչպես նաև պետական չափորոշիչներով: 

Հիմնական խնդիրներ 

Կենտրոնի իրավասություններն են. 

  • Փորձարարական հետազոտության արդիականության եղանակների յուրացում և ներդրում: 
  • Աշխատատեղերի և գիտախորհրդատվական օգնության տրամադրում ամբիոնների աշխատակիցներին և ուսանողներին՝  ինքնուրույն և Կենտրոնի հետ համատեղ գիտական հետազոտություն անցկացնելու համար: 
  • Կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներում ուսանողների հետ գիտագործնական պարապմունքների անցկացում՝ հետազոտության ժամանակակից մեթոդների և սարքավորումների հետ ծանոթացնելու նպատակով: 
  • Համագործակցություն գիտաուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ:
  • Կենտրոնի գիտաշխատողների որակավորում՝ հիմք ունենալով Գիտաշխատողների որակավորման բնութագրի» գործող դրույթները: 
  • ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը Տարածաշրջանային բուհերի և տարածաշրջանային այլ գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ պատրաստում և հրատարակում է ռեգիոնալ թեմաներով ժողովածուներ: 
  • Կենտրոնը կազմակերպում է Արցախի, Հայաստանի զարգացման առավել հրատապ խնդիրների շուրջ միջազգային գիտաժողովներ, կլոր սեղաններ ինչպես նաև տարածաշրջանի ընդհանուր հետազոտությունների իրականացում: 

Կենտրոնի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից՝ գիտակոորդինացիոն խորհրդի նախնական քննարկումիցգիտության գծով պրոռեկտորի հետ համաձայնեցնելուց և Կենտրոնի ղեկավարին ներկայացնելուց հետո: 

Կենտրոնի գիտական միավորները ձևավորվում են մեթոդական / թեմատիկ սկզբունքների համաձայն: 

Կենտրոնում կարող են ստեղծվել նաև այլ շարժական ստորաբաժանումներ: 

 Կենտրոնի գիտական գործունեության ղեկավարումը 

  1. Կենտրոնի ընդհանուր համակարգումն իրականացնում է Համալսարանի գիտության գծով պրոռեկտորը:
  2. Կենտրոնի ղեկավարումն իրականացնում է ղեկավարը: 
  3. Կենտրոնի ղեկավարն իր գործունեությամբ հաշվետու է Համալսարանի ռեկտորին և գիտության գծով պրոռեկտորին: 

 Կենտրոնի ղեկավարը՝ 

  • կազմակերպում և պլանավորում է Կենտրոնի գործունությունը, 
  • համակարգում է Համալսարանի այլ ստորաբաժանումներից Կենտրոն ուղարկված աշխատողների/ ուսանողների աշխատանքը,
  • ռեկտորին է ներկայացնում այլ կազմակերպությունների հետ համաձայնագրերի նախագծեր,
  • համաձայն Կենտրոնի խնդիրների՝ կոորդինացնում և պլանավորում է գիտահետազոտական աշխատանքները,
  • հանձնարարություններ է տալիս Կենտրոնի աշխատողներին,
  • հսկողություն է իրականացնում Կենտրոնի աշխատողների գործունեության նկատմամբ,
  • Համալսարանի ղեկավարության համաձայնությամբ Կենտրոնի գիտական հետազոտություններին առնչվող հարցերը ներկայացնում է արտաբուհական կազմակերպություններում և պետական մարմիններում,
  • ապահովում է պլանային գիտահետազոտական աշխատանքներիՀամալսարանի ամբիոններիգիտական ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների հետ իրականացվող համալիր գիտական հետազոտությունների որակյալ և ժամանակին կատարումը,
  • Համալսարանի ղեկավարությանը ներկայացնում է գիտական հետազոտությունների հաջող իրականացումն ապահովող ստորաբաժանման աշխատողներին պարգևատրման առաջարկություններ: 

Կենտրոնի տնօրենն իրավունք ունի իր իրավասությունները ժամանակավորապես պատվիրակել Կենտրոնի աշխատողներին՝ ռեկտորի համաձայնությամբ: 

Կենտրոնի աշխատողները՝ 

  • իրականացնում են Կենտրոնի գործառույթներից բխող աշխատանքներ, 
  • կատարում են ռեկտորիգիտական գծով պրոռեկտորի և Կենտրոնի տնօրենի հանձնարարությունները:
  • Կենտրոնի աշխատողները պարտավոր են ենթարկվել ԱՀ աշխատանքային օրենսդրությանըՀամալսարանի ներքին կարգապահական կանոններինինչպես նաև աշխատանքային էթիկայի կանոններին: 

Կենտրոնի ֆինանսավորման աղբյուրները 

  1. Համալսարանի կողմից հատկացվող միջոցները:
  2. Դրամաշնորհներից ստացվող գիտական հետազոտությունների ֆինանսավորման միջոցները: 
138749963_81890672Нелли Багдасарян 8965671_402620358875592956_n

Նելլի Բաղդասարյան

ՄՄՀ Կովկասագիտության Կենտրոնի ղեկավար, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կենտրոնի նորությունները
Կիսվել այս էջով`